Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել

18
Սերգեյ Լավրով

Ռուսաստանը հուսով է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ընդունված որոշումներն անշեղորեն կկատարվեն երկու կողմերն էլ: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է tass.ru-ն։

«Հոկտեմբերի 9-10-ը այստեղ (Մոսկվայում) տեղի է ունեցել մեր հանդիպումը, որի արդյունքում համաձայնության ենք եկել և այն հրապարակվել է, տարածվել է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում։ Եվ մենք ակնկալում ենք, որ ընդունված որոշումները անշեղորեն կկատարվեն երկու կողմերի կողմից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք», – ասել է Լավրովը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել, հայտարարել է Լավրովը: