ԼՂ բանակը ՌԴ ՌՕՈՒ միջամտությամբ երեք օրում կոչնչացնի Ադրբեջանի բանակը․ Կոնստանտին Սիվկով

79

Երևանը ադրբեջանական հարձակումները զսպելու համար ՀԱՊԿ դաշնակիցների օգնությանը դիմելու բավարար հիմքեր ունի: Այս մասին հայտնել է ՌԴ ԳՇ նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:

Նա նշել է, որ Հայաստանին օգնություն ստանալու իրավունք է տալիս Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը: Փորձագետի խոսքով` այս հակամարտությանը Մոսկվայի միջամտության դեպքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ԼՂ բանակի հետ երեք օրվա ընթացքում կարող են ոչնչացնել Ադրբեջանի զինված ուժերը: