Լուկաշենկոն փոխել է ԿԳԲ-ի ու Անվտանգության խորհրդի ղեկավարներին

10
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԿԳԲ-ի ու Անվտանգության խորհրդի նոր ղեկավարներ է նշանակել, հայտնում է Բելտա պետական լրատվամիջոցը։ ԿԳԲ-ի ղեկավար Վալերի Վակալչուկը նշանակվել է Անվտանգության խորհրդի պետական քարտուղար, որին Լուկաշենկոն հանձնարարել է ապահովել հատուկ ծառայությունների կոլեկտիվ աշխատանքը։

«Դուք կկարողանաք ձեր շուրջը միավորել ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաև իրավապահ մարմինները և կատարել առաջադրանքները, որոնք դրված են մեր առաջ», – ասել է Լուկաշենկոն։

ԿԳԲ-ի ղեկավար է նշանակել Իվան Տերտելը, որը մինչ այդ Պետական վերահսկողոական կոմիտեի ղեկավարն էր։