Լուկաշենկոն Ռուսաստանում կհանդիպի Պուտինի հետ

10
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում։
 
«Առաջինը մեկնեց բանակցությունների», – երկուշաբթի հաղորդել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Pool Pervy Telegram-ալիքը:
 
Սպասվում է, որ Լուկաշենկոն ու Պուտինը Սոչիում բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 14-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ չի նախատեսվում ոչ փաստաթղթերի ստորագրում, ոչ էլ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս: