Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է վարչապետ եւ հաստատել նոր կառավարության կազմը։ Վարչապետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Ռոման Գոլովչենկոն։ Սակայն նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատվի բելառուսական պառլամենտի ստորին պալատի կողմից։ Կառավարությունում իրենց պորտֆելները պահպանել են ՆԳ նախարար Յուրի Կարաեւը, Առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը եւ Ինֆորմացիայի նախարար Իգոր Լուցկին։
Ըստ Բելառուսի Սահմանադրության, նախագահական ընտրություններից հետո իրականացվում է նոր կառավարության կազմի նշանակումը։














