Լուկաշենկոն դիվանագիտական աստիճանից զրկել է Լատվիայում Բելառուսի դեսպանին

30
Ալեքսանդր Լուկաշենկո
FILE PHOTO: Belarusian President Alexander Lukashenko gestures as he takes part in the celebrations of Independence Day in Minsk, Belarus July 3, 2020. REUTERS/Vasily Fedosenko -/File Photo
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիվանագիտական աստիճանից զրկել է արտակարգ և լիազոր դեսպան Պավել Լատուշկոյին և Իգոր Լեշչենյային՝ պետական (դիվանագիտական) ծառայությունն արատավորող գործողություններ կատարելու պատճառով:
 
Մեկ այլ հրամանագրով՝ պետության ղեկավարը Վասիլի Մարկովիչին ազատել է Լատվիայի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և զրկել դիվանագիտական աստիճանից՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 31-ին Լուկաշենկոն աշխատանքից ազատել էր նաև Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյին։
 
Պաշտոնական պատճառը պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել։ Հիշեցնենք՝ դիվանագետը քննադատել էր ուժայինների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: