Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատասխանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զանգին՝ հրաժարվելով խոսել նրա հետ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։
Վերջինս հայտարարել է նաեւ, որ բացի Լուկաշենկոյին զանգելուց, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի տասնիննին հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն չի պատասխանել Մերկելի զանգին եւ հրաժարվել է խոսել նրա հետ։ Այնուհետեւ նա խնդրել էր Պուտինին փոխանցել Մերկելին, որ չխառնվի Բելառուսի ներքին գործերի մեջ։














