Լսել ենք, որ Փաշինյանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ․ Լավրովը՝ Ալիևին

142
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Բաքվի և Երևանի միջև քննարկվող այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։

«Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորումը, «խաղաղության պայմանագիրը», ձեր ներկայացրած ապագա համաձայնագրի դրույթները։ Ի դեպ, լսել ենք, որ հայկական կողմը, Փաշինյանը, պատրաստ է բանակցել այս հարցի շուրջ։ Մենք պատրաստ ենք այստեղ օգնել Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ։ Իհարկե, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ այլ միջազգային ֆորումներ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կասպիական հնգյակի … այս բոլոր վայրերը, ինչպես ասում են, արդեն թույլ են տալիս զարգացնել մեր փոխգործակցությունը արտաքին ուրվագծով»,- նշել է Լավրովը: