Ծեծկռտուք, բախումներ Լոնդոնում հայերի և ադրբեջանցիների միջև. Տեսանյութ

5

Lոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։

Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։

 
[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/LHrjCLp7q_o” frameborder=”0″ width=”425″ height=”350″]