Լիտվացի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից

17
Լիտվացի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը Twitter-ի իր միկրոբլոգում։

Լիտվայի Սեյմի Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբն իր նիստում մտահոգություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով։ Նրանք կոչ են արել, որ Ադրբեջանն անհապաղ դուրս բերի իր զորքը։