Լիմուզինով ակցիա ԿԲ դիմաց. կարմիր բերետավորները ձեռքով հեռացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21

Past.info-ն գրում է.

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները ԿԲ շենքի դիմաց կրկին բողոքի ակցի են անում: Շենքի տարածք էր բերվել նաև մեկ լիմուզին։ Ակցիան դեռ չսկսված տարածք մուտք գործեց պարեկային ծառայության մեքենան։

Ծառայության աշխատակիցները միանգամից բերման ենթարկեցին «լիմուզին»-ի վարորդին։

Այնուհետեւ կարմիր բերետավորները լիմուզինը սկսեցին հրելով հանել ճանապարհի երթևեկելի մասից, մի քանի րոպե անց ժամանեց էվակուատրը եւ մեքենան հեռացրեցին տարածքից։