Լիբանանի վարչապետը հայտնել է Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի պատճառը

9
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը որպես Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառ անվանել է վեց տարի շարունակ ոչ պատշաճ կերպով պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը, ասվում է Լիբանանի նախագահի աշխատակազմի Twitter-ի էջում:

«Ես չեմ հանգստանա, քանի դեռ տեղի ունեցածի համար պատասխանատուին չգտնենք: Նրա նկատմամբ կիրառվեն առավելագույն պատժամիջոցները, քանի որ անընդունելի է, որ ամոնիումի նիտրատի մի խմբաքանակ, որի քաշը կազմում է 27750 տոննա, 6 տարի պահեստում մնա առանց պահպանման պատշաճ միջոցների՝ սպառնալով քաղաքացիների անվտանգությանը», – հայտարարել է վարչապետը:

Միևնույն ժամանակ, Դիյաբը առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ տեղի ունեցածը քննելու համար, որը 48 ժամվա ընթացքում ստիպված կլինի որոշել կատարվածի պատճառը և պարզել պատասխանատուներին: