«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ այսօր ես և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանն ու Տարոն Սիմոնյանը դիմել ենք դատարան ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հերքելու պահանջով։
Խոսքը մասնավորապես նշված ընկերությանը պատկանող «Առաջին լրատվական» կայքում հրապարակված՝ ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» նյութի մասին է։
Հայտնում եմ նաև, որ մինչ դատարան դիմելը մեր կողմից ձեռնարկվել են օրենսդրությամբ նախատեսված քայլեր՝ հարցն արտադատական կարգով լուծելու համար, սակայն նշված ընկերությունն այդպես էլ չի հերքել իր հրապարակած ապատեղեկատվությունը»,-հայտնում է Էդմոն Մարուքյանը։
հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն











