Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի

283

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի բանավիճելու Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ. Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի», – հայտնել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ասել էին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու մտադրություն չունի: