Լեռնային Ղարաբաղում մինչ օրս երբեմն խնդիրներ են առաջանում, պարբերաբար զոհեր են լինում․ Պուտին

154

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը բավական հաջող է զարգանում։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին՝ ՌԴ նախագահը հայտնեց, որ նրանց շուտով կմիանա նաև Նիկոլ Փաշինյանը և այդ թեմայով կզրուցեն եռակողմ ֆորմատով, սակայն հավելեց, որ ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Ղարաբաղում ստեղծված իրավիճակում, կարևորեց նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի դերը։

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղում մինչ օրս երբեմն խնդիրներ են առաջանում, պարբերաբար զոհեր են լինում։ Մենք դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել, և ինչ պետք է անել, որպեսզի նման խնդիրներ չլինեն, այլ հակառակը՝ իրավիճակը հանդարտեցնել և ստեղծելու պայմաններ՝ տարածաշրջանում խաղաղության համար՝ բնակիչներին խաղաղ ապրելու, իսկ տարածաշրջանի երկրներին՝ զարգանալու համար»,- եզրափակեց Պուտինը։