Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ իրավիճակը կարգավորվել է։











