Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ․ ԱՄՆ դեսպան

30

Միացյալ Նահանգներն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք կարծում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը», – նշել է դեսպանը։

Արձագանքելով երկու կողմերի հաշտեցման վերաբերյալ հարցին՝ Լին Թրեյսին ասել է.

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»։