168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Վարազաթումբը (Լելե Թեփե բարձունքը) հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել, որովհետև ամբողջ ժամանակ ռազմական գործողությունները չեն դադարել, և երբ թշնամին անցել է հակագրոհի՝ հատկապես օդային և հրետանային հարվածներով, անօդաչու թռչող սարքերով՝ ԱԹՍ-ներով, այդ տեղից հայկական ուժերն արագ նահանջել են, քանի որ արդեն բավական զոհեր ունեինք:
168.am-ին փոխանցված հաշվարկներով՝ ելնելով այդ տեղանքում մասնակցած զորամիավորումների, ստորաբաժանումների թվերից, Լելե Թեփեն գրավելու համար տվել ենք մոտ 830 զոհ: Այս թիվը պաշտոնապես հաստատված չէ, ինչպես նշեցինք՝ մոտավոր է, բայց մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական PR-ի՝ մի քանի հարյուր մարդու կյանք է զոհասեղանին դրել:
«Սակայն, մի քանի ժամից Լելե Թեփեն կորցնելու մասին նույնքան «ոգևորությամբ» չհայտնեցին իշխանամերձ աղբյուրները, փոխարենը՝ հարաբերական գրավման մասին լուրը շտապեցին րոպե առաջ տեղեկատվական դաշտ նետել:











