Լեհաստանը թուրքական «Բայրաքթարներ» կկենտրոնացնի իր արևելյան սահմաններին

28
Բայրաքաթար

Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչուն կբարելավի լեհական բանակի ներուժը և թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները: Ինչպես հայտնում է EADaily-ն, այս մասին լեհ նախարարը հայտնել է Անթալիայում անցկացված Դիվանագիտական միջազգային համաժողովի շրջանակում:

Մայիսին Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը տեղեկացրել էր, որ իր երկիրը Թուրքիայից 24 Bayraktar հարվածային անօդաչու է գնել:

«Մենք վստահ ենք, որ անօդաչուն կբարելավի լեհական բանակի ներուժը և թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները»,- ընդգծել է Ռաուն: Վերջինս հայտնել է նաև, որ Թուրքիան ու Լեհաստանը «բախվում են անվտանգության սպառնալիքներին իրենց սահմաններին»:

Ռաուն ընդգծել է, որ Անկարան և Վարշավան քննարկում են Վրաստանի և Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ամրապնդման միջոցները: