Լեհաստանն առաջարկում է Բելառուսի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով անցկացնել

20
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է Եվրամիության արտակարգ գագաթնաժողով անցկացնել՝ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տիրող իրավիճակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեհաստանը պատասխանատու է իր մերձավոր հարևանների համար: Այդ իսկ պատճառով, վարչապետ Մատեուշ Մորավեցկին Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում կոչ է արել ԵՄ արտահերթ գագաթնաժողով անցկացնել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ,- ասվում է Լեհաստանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: