Լեհաստանը հրապարակել է այն 46 երկրների ցանկը, որոնց հետ առայժմ շարունակում են արգելված մնալ թռիչքները՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ ցանկում ներառվել է նաեւ Հայաստանը:
TACC-ը՝ հղում անելով PAP գործակալությանը, նշում է, որ ցուցակում ընդգրկված են նաեւ Բրազիլիան, Իսրայելը, Հնդկաստանը, Իսպանիան, Ղազախստանը, Ռումինիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ այլն: Լեհական իշխանությունների նոր որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 2-ից:














