Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ երկրի խորհրդարանի մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:
Նա հայտարարել է, որ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և ադրբեջանական շարունակական հարձակումները, նվիրաբերում է Լեհաստանի խորհրդարանի սեպտեմբեր ամսվա աշխատավարձը:











