Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ գերիների հետ

107

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելով իրեն փոխանակել հայ գերիների հետ:

«Հանուն հավիտենական ճշմարտության, հավատքի և ուրիշի հանդեպ սիրո: Հանուն հումանիզմի ես առաջարկում եմ նախագահին, որ ես՝ Թոմաշ Լեխ Բուչեկս, փոխանակվեմ Ադրբեջանում պատերազմում գերեվարված, խոշտանգված հայ ռազմագերիների հետ՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պայմանով», – գրել է Բուչեկը: