LeFigaro-ի փոխտնօրենը թալիբների և ադրբեջանցիների գործողությունները նույնականացրել է

26

«Տեսնելով, թե ինչպես են թալիբները մասնակի ավերում Ահմադ Շահ
Մասուդի դամբարանը աֆղանական Փանջշեր նահանգում, ես հասկացա,
թե ինչի մասին էին ինձ հիշեցնում թուրքերի և ադրբեջանցիերի ոչնչացրած
հուշարձանները, շիրմաքարերն ու խաչքարերն Արցախում»։ Այս մասին
թվիթերյան իր էջում գրել է Le Figaro թերթի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը։

«Ադրբեջանի դեսպանն ափսոսում է, որ ես
համեմատում եմ Մասուդի գերեզմանի ավերումն Աֆղանստանում՝
ադրբեջանցի զինվորների կողմից Արցախում խաչքարերի, հայկական
գերեզմանների ավերման հետ»,- գրել է Բուիսոնը։