Լավրովը Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է փախստականների՝ ԼՂ վերադարձի հարցը

98
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ, կողմերը քննարկել են փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել` աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համաճարակը, ինչպես նաև մեր երկրի հետ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) փոխգործակցության տարբեր ասպեկտները, – ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: – Դիտարկվել են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների ու ժամանակավոր տեղահանվածների վերադարձի խնդիրները` համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի` հրադադարի և հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցման մասին հայտարարության»: