Լավրովը Փառուխի հարցի լուծումը կապել է սահմանազատման հետ

153
Սերգեյ Լավրով

Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախի Փառուխ գյուղում այս տարվա մարտի 23-ից հետո ստեղծված իրավիճակին։

«Ստեղծված իրավիճակը առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Տեղում կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով: Եվ սահմանազատման շուրջ տարվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը միանշանակ կդիտարկվեն և կլուծվեն»։

Նշենք, որ ադրբեջանական կողմը 3 ամիս առաջ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն՝ ներխուժել է Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունքը։