Լավրովը ներկայացրել է ԼՂ հակամարտության լուծման պլանը

17
Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները շարունակում են մնալ բանակցությունների սեղանին։ Այս մասին ռուսական մի քանի ռադիոկայանների հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Լավրովի, բանակցային առաջարկների բովանդակությունն արդեն հայտնի է՝ «Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային ազատում Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և ապոհվելով այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը եւ Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ հուսալի կապը»: Նա ասել է, որ հոկտեմբերի 14-ին Ղարաբաղի իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: