Լավրովը Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ հարցով ընդունված հայտարարության կատարումը

7
Մնացականյան-Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության դրույթների կատարումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանում բարդ հումանիտար իրավիճակին եւ դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,-ասվում ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: