Լավրովը Մինսկի խմբի համանախագահներին խորհուրդ է տալիս մի կողմ դնել Արցախի կարգավիճակի հարցը

698
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արցախի կարգավիճակի խնդրին՝ խորհուրդ տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մի քանի տարի «չարթնացնել» հարցը։

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր այս պահին, հավանաբար, չպետք է արթնացնեն կարգավիճակի հարցը, այլ օգնեն ամրապնդելու վստահությունը, հումանիտար հարցերի լուծմանը, այն բանին, որ հայերը և ադրբեջանցիները նորից ապրեն միասին անվտանգության և տնտեսական բարեկեցության մեջ։ Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, մի քանի տարի անց, եթե մենք ապահովենք նման կյանք, ապա բոլոր հարցրերը կարգավիճակի հետ կապված կլուծվեն շատ ավելի հեշտ»,- պնդել է Լավրովը։