Լավրովը մեկնաբանել է Ալիեւի սպառնալիքները Հայաստանի հասցեին

219
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ «մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ ուզի Հայաստանը դա, թե չուզի։ Եթե Հայաստանը ցանկանա, մենք այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ՝ ուժով կանենք դա», նշել է, որ ԼՂ հակամարտության տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման որոշումները կարող են «բացառապես կամավոր» լինել:

Սերգեյ Լավրովն ասել է.

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է բացառապես կամավոր լինել՝ դիվանագիտական համաձայնության հիմա վրա: Ցանկացած հայտարարություն, որը հակասում է դրան, չի կարող ընկալվել որպես այլընտրանք պայմանավորվածին»: