Լավրովը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին լուրը

118
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները ՝ դրանք որակելով ասեկոսեներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում», – ասել է ՌԴ ԱԳՆ նախարարը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք գնալ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին: