Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար վիրճակը

28
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները` Ադրբեջանի, Հայաստանի եւ ռուս խաղաղապահների համագործակցությամբ: