Լավրովը ԿՄԽԿ նախագահի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

64
Սերգեյ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ` ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների գոտիներում: