Լավրովը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

7
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նորընտիր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով օգոստոսի 26-ին պաշտոնական այցով ՌԴ կժամանի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար պարոն Բայրամովը: Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ»,-ասել է նա:

Նա հավելել է որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կանցկացնի նաեւ կառավարությունում եւ Դաշնային ժողովում: