Լավրովը հայտարարել է, որ Երևանին և Բաքվին կոնկրետ առաջարկներ ունեն

129
Սերգեյ Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին  և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը։

Լավրովը նշել է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթացի է հասել, իսկ սահմանների հարցի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ կան։

«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվություն մատուցել հանձնաժողովներին, որոնք ձևավորել են Ադրբեջանն ու Հայաստանը՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար։ Կոնկրետ առաջարկներ կան դրա վերաբերյալ։

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ստեղծված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը հասել է որոշակի առաջընթացի։ Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։