Լավրովը Ֆրանսիայի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հարցը

10
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Լավրովը և Լե Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար: Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։