Ռուսաստանի ԱԳ նախարար Սենգեյ Լավրովը եւ Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ Ջեյխուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ասվում է ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են արդի հիմնահարցեր երկկողմանի հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության մասին, ինչպես նաեւ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,-հայտնել են նախարարությունում։
«Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը լայն օրակարգային հարցերի շուրջ՝ ներառյալ նոր կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների կանխարգելումը, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիներին աջակցությունը հայրենիք վերադառնալու հարցում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։














