Լավրովը չի կարծում, թե հայտնի Հայտարարության հետ կապված պրոցեսում ԱՄՆ-ն անտեսվել է

12
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ այն կարծիքին չէ, թե Ղարաբաղյան խնդրի հետ կապված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հայտնի Հայտարարության հետ կապված գործընթացում ԱՄՆ-ն անտեսվել է, որ հիմա առաջացրել է ամերիկյան կողմի մոտ «խանդ»։

«Նախ ես չեմ կարծում, որ հարցը լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության, քանի որ իհարկե երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի տեսակետները, որոնք շարադրվել են վերջին մեկ ամսում, դեռ նոյեմբերի իննի հայտարարությունից առաջ, նախ վերաբերում է կրակի անհապաղ դադարեցմանը, եւ կրակի դադարեցման վերահսկողության մեխանիզմների մշակմանը։ Անկախ այդ երկրների հանդեպ վերաբերմունքից, Արեւմտյան մեր գործընկերները ունեն ռեգիոնի երկրների վրա ազդեցություն, եւ թեեւ այդ կոչերը նյութական ձեւակերպում չեն ստացել, սակայն կարեւոր քաղաքական դեր են խաղացել այն պայմանների ստեղծման համար, որոնք վերջնական արդյունքում համաձայնեցվեցին Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ, որը հիմա գործում է»,- ասել է Լավրովը։