Լավրովը Բայրամովին ասել է, որ պետք է շուտափույթ կերպով ապաշրջափակել Բերձորի միջանցքը

34
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բերձորի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
«Ռուսական կողմից ընդգծվել է Բերձորի միջանցքով շուտափույթ կերպով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը 2020-ի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։