Լավրովը Բաքվում Արցախյան հիմնախնդրին վերաբերող գործընթացները «հետկոնֆլիկտային» է որակել

99
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- հիշեցրել է նա։

Նրա խոսքով՝ քննարկվել են «հետկոնֆլիկտային կարգավորման» գործընթացները, դրա հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են:

Լավրովն իր խոսքում չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ», փոխարենը հնչեցրել է միայն «Ղարաբաղ» արտահայտությունը։