Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հունվարի 11-ի եռակողմ համաձայնագիրը

23

Փետրվարի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի միջեւ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ Նախարարության մամուլի ծառայությունը։

Երկու նախարարները քննարկել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք արդիական հարցերի, որոնք վերաբերվում են երկկողմ հարաբերություններին եւ միջազգային օրակարգին։