ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն Հարավային Կովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։
Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակի շուրջ բանակցություններին: