Այսօր Լավրովը և Չավուշօղլուն կհանդիպեն Սոչիում

129
Լավրով-Չավուշօղլու

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա եռակողմ հայտարարության իրականացման ընթացին եւ հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։ Թուրքիան արդեն հասցրել է հայտարարել, ի դեպ, որ քննարկման առարկա կդառնան նաեւ Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովման հետ կապված հարցերը։

Ընդ որում, ըստ թուրքական կողմի հայտարարության, այդ հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում։ Սոչիում կայանալիք հանդիպմանը կքննակվեն նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարաի պահպանման վերահսկման համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։