Լավ նորություններ սահմանապահ բնակավայրերում ապրողների համար

26

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Սիսակ Գաբրիելյանի և իմ հեղինակած օրենսդրական նախագիծը, որը վերաբերվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին և որը հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի մեկը անպտուղությունից ստանալ հետևյալ աջակցությունները. Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած

-50% էլեկտրաէներգիան

-50% բնական գազը

-50% ոռոգման ջուրը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի

100% հողի հարկը

100% գույքահարկը

ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն

50% զեղչված կամ

ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով

100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են) Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի

100% փոխհատուցում Աստված մի արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ

1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն

5 մլն դրամ զոհվածի ընտանիքին»: