Լատվիայի բնակիչները համերաշխության շղթա են կազմելու մինչև Բելառուս

7

Ոգեշնչված լիտվացիների գաղափարով՝ լատվիացի ակտիվիստները որոշել են կազմակերպել մինչև Բելառուսի սահման հասնող մարդկային շղթա: Ենթադրվում է, որ ակցիան սկիզբ կառնի Դաուգավպիլսից՝ հետևելով Լատվիայի անկախության վերականգնման ընթացքում «Բալթյան ճանապարհ» ակցիայի օրինակին:

«Հիշո՞ւմ եք 1989-ի օգոստոսի 23-ի մեր «Բալթյան ճանապարհ» խաղաղ բողոքի ակցիան: 2020 թվականի օգոստոսի 23-ին լիտվացիները կազմակերպելու են մարդկային շղթա՝ Վիլնյուսից մինչև Բելառուս: Մենք Բելառուսին նույնպես սահմանակից ենք», – ասված է հաղորդագրության մեջ: