Լապշինն այցելել է «Սմերչից» ծանր վիրավորում ստացած զինծառայողի (ՏԵՍԱՆՅՈՒԹ, 18+)

67

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին Երևանի հիվանդանոցներից մեկում այցելել է «Սմերչ» հրթիռային համակարգի հարվածի հետեւանքով ծանր վիրավորում ստացած զինծառայողի։

«Կորցրել է ոտքը, ձեռքը, գումարած որովայնի և աճուկի շրջանում ստացված ծանր վնասվածքները։ Երիտասարդ տղա է, 27 տարեկան։ Ամուսնացած չէ։ Նրան սպասվում է երկար և բարդ վերականգնողական շրջան և մի շարք նոր վիրահատություններ, այդ թվում՝ աճուկի շրջանի հետ կապված։

Չգիտեմ, արդյոք Հայաստանում նման վիրահատություններ արվում են, թե ոչ։ Դուք հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը, բայց երիտասարդն ուժեղ է, դիմանում է։ Հրաշալի ընտանիք է։ Եթե ունեք գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է տղային վերադարձնել նորմալ կյանք, ընտանիքը երջանիկ կլինի։ Նման վիրահատությունները բավականին հազվադեպ են իրականացվում (հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ), բայց դրանք կան։

ԱՄՆ-ում վերջին տարիներին մոտ 1500 նման վիրահատություն է իրականացվել, Իսրայելում՝ մոտ 100։ Իհարկե նման վիրահատությունները թանկ արժեն։ Եթե ցանկանում եք աջակցել ընտանիքին, գրեք առանձին, ես նրանց կփոխանցեմ։ Տեսանյութը թույլ նյարդեր ունեցող մարդկան համար չէ»,- գրել է Լապշինը։