The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը

14

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն արդյունավետ է ոչ միայն հիվանդության դեմ պայքարում, այլև անվտանգ է կիրառման համար։ Ուսումնասիրության նման արդյունքներ է հրապարակել The Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը։

Կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերը հաստատել են, որ Sputnik-V պատվաստանյութն անվտանգ է, երկարաժամկետ իմունիտետ և 100%–անոց արդյունք է ապահովում, օրգանիզմը չի «մերժում» դեղամիջոցը։

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրենը պարզաբանել է, որ The Lancet–ի այդ հրապարակումը սպառիչ պատասխան է տալիս Ռուսաստանի դեմ ուղղված հարցերին, որոնք ի հայտ էին եկել աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման պահից ի վեր։