Լաչինը հանձնեցին Հայաստանի և Արցախի վերամիավորման օրը

1106

Այսօր նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված ազգադավ հայտարարության համաձայն թշնամուն հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանը (Լաչինը)։ Մենք կորցինք Արցախը Հայաստանին կապող ցամաքային գոտին։ Այժմ Հայաստան-Արցախ կապող միջանցքն ընդամենը 5 կմ է։ Արցախը գրեթե կտրվեց մայր Հայաստանից։

Հետաքրքրիր է, որ դեկտեմբերի 1-ն էլ հենց այնպես չէր ընտրված։ 1989թ․ հենց այս օրը Արցախը վերամիավորվեց Հայկական ԽՍՀ-ին։ Այսօր լրանում է այս պատմական օրվա 31-ամյակը։ Ցավոք, այն այդպես էլ կյանքի չկոչվեց։ 

Ակնհայտ է, որ թշնամին Հայաստանի ազգադավ իշխանությունների՝ մասնավորապես դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ կանխավ էր պլանավորել։ 

Ցավոք, մեզ օրացույցով են ոչնչացնում։

Թշնամու դրոշի օրը նվիրեցին Շուշին, Մոնթեի ծննդյան օրը՝ Քարվաճառը (Քելբաջար), Արցախի՝ Հայաստանին վերամիավորման օրը՝ Քաշաթաղը (Լաչին)։

Ստորև ներկայացնում ենք Արցախը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորվելու որոշումը․

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:

2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:

3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:

5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:

6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

1 դեկտեմբերի 1989 թվականի,
քաղ. Երևան
N 1650-XI.