Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» առնչություն ունեն «Գորշ գայլեր»-ի հետ

54

Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր Լաչինի միջանցքում, դա անպատժելիության հետևանք է, մի անգամ փորձեցին փակել Լաչինի միջանցքը, տեսան, որ որևէ հետևանք չեղավ, հիմա անապատժելիության ոգևորված երկրորդ փուլն են իրականացնում: Այս մասին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» կողմից փակելն Ադրբեջանի իշխանությունների կազմակերպածն է.

«Մենք երեկ հրապարակեցինք ակցիային մասնակցող անձանց տվյալներ, որոնք պաշտոնապես գրանված են իբրև ՀԿ-ների ղեկավարներ, բայց իրականում ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, «Հեյդար Ալիև» ֆոնդից, նրանց մեջ նաև նախկին և ներկա զինվորականներ կան, ովքեր ծայրահեղ ազգայնական գաղափարներով են, ինչպես նաև առնչություն ունեն «Գորշ գայլեր»-ի հետ»,-ասաց Թաթոյանը:

Նրա արձանագրմամաբ՝ միջազգային հանրության արձագանքը խիստ ոչ բավարար է.

«Կան գնահատականներ որոշ երկրներից՝ ԱԳՆ-ներ, միջազգային պաշտոնյաներ են արձագաքել, բայց դա գրեթե ոչինչ է»,-հավելեց Թաթոյանը: