Lեգիտիմ և քաղաքակիրթ ընտրություններ

9

Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կոնգրեսի հետ հանդիպումից հետ ձևավորվել է երկխոսության օրակարգ, որում տեղ են գտել քննարկման ենթակա երկու հարց: Առաջինը` Կոնգրեսի առաջարկն է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտ ձևավորման նպատակով արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացվեն, դրանց ազատ և օրինական ապահովման անհրաժեշտությամբ: Եվ երկրորդ` կոալիցիայի առաջարկն այն է, որ ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ քաղաքական մրցակցության ապահովման կանոններ ձևավորվեն:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին: